Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է ապաքինումից հետո 1 տարի վարձավճարով անցկացնել «Բարսելոնայի» կազմում։ 32-ամյա Նեյմարը խնդրել է «Ալ Հիլյալին» զբաղվել այդ հարցով, սակայն ակումբը «Բարսելոնայի» հետ բանակցություններ չի վարել։

Հարձակվողն այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից և սպասվում է, որ նա դաշտ կվերադառնա օգոստոսին։ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-2017 թթ. և 186 խաղում խփել 105 գոլ, կատարել 76 գոլային փոխանցում։




Լրահոս