Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին Քաթարի պետության առաջարկով որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին: 2008 թվականից սկսած՝ ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր:

Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը բնութագրվում են սոցիալական հմտությունների, կրկնվող վարքագծի, խոսքի և հաղորդակցման հետ կապված առանձնահատկություններով:
Աուտիզմը հաճախ ուղեկցվում է զգայական և բժշկական խնդիրներով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարումները, քնի խանգարումները, ինչպես նաև հոգեկան առողջության խանգարումները, անհանգստությունը, ընկճվածությունը և ուշադրության կենտրոնացման խնդիրներ:

Աուտիզմի առաջացման պատճառը գենետիկական և էկոլոգիական գործոնների համադրությունն է։ Ռիսկի գործոնների շարքում են հղիության ընթացքում ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև հղիության ընթացքում վնասակար նյութերի օգտագործումը:

Աուտիստիկ սպեկտորի խանգարման վաղ ախտանիշները սովորաբար հայտնվում են 2-3 տարեկանում: Զարգացման առանձնահատկությունները կարող են ի հայտ գալ նույնիսկ ավելի վաղ, և հաճախ հնարավոր է ախտորոշել դեռևս 18 ամսականում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ միջամտությունը աուտիզմի պարագայում հետագայում հանգեցնում է դրական արդյունքների:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում 160 երեխաներից 1-ն ունի աուտիզմ ախտորոշում: Աուտիզմ ավելի հաճախ ախտորոշվում է տղաների մոտ, ինչն էլ բացատրում է ախտորոշման համար ընտրված պայմանական կապույտ գույնը։




Լրահոս