Սանկտ Պետերբուրգում հայկական ճեմարան կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում սկսել է գործել Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի ենթակայության ներքո գործող հոգեւոր ճեմարանը, հայտնում է «Ալֆանյուզը»։ Նշենք, որ ճեմարանը ՌԴ պետական լիազոր մարմնի կողմից կրթական գործունեություն ծավալելու արտոնագիր է ստացել։

Ըստ պարբերականի, թեմում ճեմարան ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ այսօր կա հայկական 80 եկեղեցի եւ բնականաբար նաեւ հոգեւորականների պահանջ։ Ճեմարանը ղեկավարվելու է Ռուսաստանի պետական կրթական չափանիշներով։ Այն ունի բուհի կարգավիճակ, ապահովելու է բակալավրիատի քառամյա կրթակարգը։ Քանի որ ուսուցման լեզուն հայերենն է, իսկ ուսանողների մոտ հայերենի իմացությունը երբեմն այնքան էլ լավ չէ, ապա կրթությունը կլինի հնգամյա։ Ճեմարանը կրում է Հայոց առաջին կաթողիկոս Ս․ Գրիգոր Լուսավորչի անունը։




Լրահոս