Armenian text to speach

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ստամբուլի և Ադանայի ընդդիմադիր քաղաքապետերը կվերընտրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայում վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ Էրդողանն ու իր քաղաքական թիմը ձախողել են ՏԻՄ ընտրություններում։ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Բուրսայում և Իզմիրում հաղթել է ընդդիմությունը։

«Հանրապետական ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը, ամենայն հավանականությամբ, կվերընտրվեն Ստամբուլի և Ադանայի քաղաքապետի պաշտոններում՝ պարտության մատնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Էրդողանը ընդունել է պարտությունը, սակայն մատնանշել, որ դա շրջադարձային կետ է միայն․ «Ժողովուրդը քվեակության միջոցով մեզ իր կամքն է ցույց տվել»։




Լրահոս