Ինչ եղավ ու ինչ ունենք հիմա․ ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը։

8 տարի առաջ այս օրը սկսվեցին լայնամսշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանապետության ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

Առավել թեժ մարտեր էին ընթացել Հադրութի և Մարտակերտի ուղություններով։

Ցավոք ապրլյան պատերազմն էլ անկորուստ չթողեց հայ ազգին։ Այդ պատերազմի ընթացքում հերոսաբար ընկան Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը,Հայկ Թորոյանը և 72 այլ քաջեր։

Սակայն առավել դաժան է եղել Քյարամ Սլոյանի ընկնելը։ Զոհվելուց հետո Քյարամի դին հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։

Այս մասին, ցավոք, հաստատում են նաև դաժան լուսանկարներն ու վիդեոհոլովակները, որոնք տարածել է թշնամին։

Քյարամը ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր։

Անցել է 8 տարի, բայց ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ քառօրյա պատերազմի վերքերը դեռ թարմ են մնում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս