
Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս:
Փաստի առթիվ, մաքսային ծառայողների կողմից, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռը և այն տեղափոխող տրանսպորտային միջոցն ի պահ են վերցվել:
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։