ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Մակար Կիրակոսյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր օգնականի խարդախության դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրոել էր, որ դատական համակարգը մարտի 29-ին կրկին հավաքվելու է՝ կարեւոր ժողովի։ Մասնավորապես՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է, եւ նա, ըստ դատական համակարգի, միաձայն էլ կանցնի։ Բացի այդ, ժողովին ընտրելու են ՍԴ թեկնածու, ինչպես նաեւ դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Դատավորների ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ ժողովը թեժ է լինելու։ Սակայն, դատական համակարգում կարծում են, որ «կռիվը» տեղի կունենա ՍԴ թեկնածուի ընտրության ժամանակ։

Նշենք, սակայն, որ մարտի 29-ին առավոտյան հայտնի դարձավ, որ Վազգեն Ռշտունին հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից։

Ժողովից առաջ ArmLur.am-մի քանի հարց ուղղեց դատավորներին։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս