Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Մինչ այդ, հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկը հստակ սահմանաված էր։Ներդրվել է նոր համակարգ, սակայն ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը հաշվի չի առնվել և հայտարարատու անձանց շրջանում խնդիրներ են ձևավորվել։
ArmLur.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ թեև ներդրվել է նոր համակարգը, որը ենթադրում է նոր թարմացումների հետ մեկտեղ համակարգի բարելավվում, սակայն ամեն բան հակառակն է։
Հայտարարագրման համակարգի համար նոր պայման է՝ ունենալ ID նույնականացման քարտ, որը անհրաժեշտ կլինի կցել համակարգչին համապատասխան սարքի միջոցով։ Սա դեռ ամենը չէ, կա նաև երկրորդ խնդիր ևս։ Այն անձինք, ովքեր չունեն ID նույնականացման քարտ չեն կարող լրացնել հայտարարագիր առանց դրա, սակայն կա երկրորդ տարբերակ՝ լրացնել հեռախոսային համարով։
Թվում է, թե երկրորդ տարբերակով հարցը կլուծվի, սակայն խնդիրը հասնում է մինչև անձնագրայինների դռները։
ArmLur.am-ին դիմած քաղաքացու խնդրից հասկանում ենք, որ հարցը ոչ թե ՊԵԿ-ի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում է, այլ ՆԳՆ-ի, այսինքն՝ անձնագրային բաժանմունքների։
Հերթերն այնքան անտանելի են դարձել, որ նույնականացման քարտ ձեռք բերելու համար այսօր գրանցվելու դեպքում միայն հունիսի վերջին շաբաթը կկարողանաք ձեռք բերել այն։ Անձնագրային կետերում հերթերի անկանոնության հարցերով ահազանգերը չեն դադարում, նույնիսկ մարզերում։
Նախկինում հերթագրման համակարգը ներդրվեց հենց նման խնդիրներից խուսափելու համար, սակայն ինչպես տեսնում ենք այն չի արդարացրել պահանջվածը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան