Armenian text to speach

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ քրեական գործը դատարանում կանգ է առել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի քրեական գործը դատարանում կանգ է առել: 2024 թվականի ընթացքում քրեական գործով որեւէ նիստ չի կայանում դատարանում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Իրականում մի խումբ քաղաքացիներ վիրավորել էին Սիսակ Գաբրիելյանին, նա էլ քաղաքացիներին էր վիրավորել, հայհոյել, մյուս կողմը ձու էր նետել պատգամավոր Գաբրիելյանի ուղղությամբ: Եւ, ահա, այս գործը չի քննվում դատարանում ըստ պատշաճի, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի անհանգստանում այս գործի ողջամիտ ժամկետների խախտման համար»:

Հ․ Գ․ Այսօր ավելի ուշ Դատական դեպարտամենտից արձագանքել են մեր հրապարակմանը՝ հայտնելով․

«Տեղեկացնում ենք, որ ուսումնասիրության արդյունքում տվյալ քրեական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետների որևէ խախտում չի արձանագրվել։
Հարկ է նշել, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը նիստեր նշանակվել են ամիսը մեկ հաճախականությամբ, և միայն 2 դեպքով է, որ նիստեր նշանակվել են 2 ամիսը մեկ հաճախականությամբ։
Ի հավելումն վերոնշյալի՝ սույն քրեական գործով 2024 թվականի ապրիլի 3-ի դրությամբ՝ նշանակվել են 13 դատական նիստեր, որոնցից 12-ը կայացել են, չի կայացել 1 դատական նիստ։
Այս քրեական գործի տևողությունը 2024 թվականի ապրիլի 3-ի դրությամբ կազմում է 1 տարի 3 ամիս 15 օր։
Հավելենք նաև, որ դատարանն արդեն իսկ անցել է վկաների հարցաքննության փուլին։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»:




Լրահոս