ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նոյեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում մտահոգություն է հայտնել հայաստանյան 30 լրատվամիջոցների դեմ (որոնցից 11-ն այս տարի) ներկայացված հայցերի աճող թվի առնչությամբ` կոչ անելով իշխանություններին շարունակել օրենսդրական բարեփոխումները` զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով դատական հայցերի դեպքում լրատվամիջոցներին համարժեք պաշտպանելու համար: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է օգնություն ցուցաբերել ՀՀ-ին օրենսդրական հետագա բարեփոխումների եւ մամուլի ազատության առաջընթացի հարցում: «Հայցերի մեծամասնության դեպքում փոխհատուցումը համարժեք չի եղել ենթադրվող հասցված վնասի չափին»,-ասել է Միյատովիչը եւ ընդգծվել, որ ներկայացված փոխհատուցման չափը պետք է համարժեք լինի հասցված իրական վնասին ու չհանգեցնի լրատվամիջոցների փակմանը: Նշվել է «Հրապարակ»-ի դեմ ներկայացված հայցը, որով թերթից պահանջվում է շուրջ 34 հազար եվրոյի փոխհատուցում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ