ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանի գործունեության նկատմամբ։
«Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։
Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։