Սատանիստների կազմակերպությունը, որը 10 տարուց ավել է փորձում է գրանցում ստանալ իբրև կրոնական կազմակրպություն, հարցը բողոքարկելու է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում:
Չնայած էստոնացի փորձագետներն ընդանուր առմամբ չեն առարկում այդ կազմակերպության դեմ, դատական իշխանությունների չեն թույլատրում դրա գրանցումը այն հիմնավորմամբ, որ նրանց ուսմունքի հիմքում ընկած դրույթները կարող են վնաս հասցնել հասարակական կարգին, առողջությանը, բարոյականությանը, այլ մարդկանց իրավունքներին և ազատություններին:
Էստոնիայի սատանիստներն իրենց կազմակրպությունը ստեղծել են ամերիկյան Church of Satan-ի օրինակով 13 տարի առաջ: Սատանիստները չեն ընդունում ոչ մի գերբնական էակի գոյությունը, իսկ սատանային ներկայացնում են որպես սեփական alter ego: Նրանց սկզբունքները այնպիսին են, ինչպես աթեիստներինը: Միակ բանը, որով սատանիստները տարբերվում են սովորական քաղաքացինեից, նրանց հավատքի անվանումն է, որը հասարակ մարդկանց մոտ սխալ պատկերացումներ է ստեղծում:
Չնայած այն բանին, որ սատանիստները մեծ թիվ չեն կազմում, նրանք կարևորում են պաշտոնական գրանցումը, համարելով, որ խոսքը խղճի ազատության մասին է: Էստոնիայի եկեղեցիների խորհրդի փորձագիտական եզրակացության մեջ ասվում է. «Էստոնիայում արգելվում է ատելության սերմանումը: «Սատանա» բառը համամարդկային առումով ունի հավաքական չարիքի և ատելության նշանակություն: Աշխարհին դժվար է բացատրել, որ սատանան չարիքի մարմնվորում չէ»: