Ովքեր են ցանկանում գնալ ՄԻԵԴ, հայտնի են թեկնածուները. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը հետևյալ կազմով․

1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։

Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։

Նկատենք որ թեկնածուներից մեկը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, մյուս թեկնածուն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն է: Հաջորդ թեկնածուն հայտնի փաստաբան Հայկ Ալումյանն է, մյուսը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, որ նաև ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի մոտ ընկերուհի, Լիզա Գրիգորյանն է:

Քնար Մանուկյան




Լրահոս