
Հարավային Կորեան որոշել է պատժամիջոցներ սահմանել ռուսական երկու ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց դեմ, որոնք, Սեուլի տվյալներով, աջակցել են «ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրերի ֆինանսավորմանը»՝ ՌԴ-ում հյուսիսկորեացի մասնագետների ներգրավմամբ աշխատելու համար: Այդ մասին ապրիլի 2-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ռուսական երկու նավերի՝ «Անգարայի» և «Լեդի Ռ»-ի նկատմամբ: Ըստ Հարավային Կորեայի՝ դրանք մասնակցել են «Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բեռների փոխադրմանը»՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: