
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակումով, ասված է ՀՀ ԱԳՆ X-ի գրառման մեջ։
«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասված է հաղորդագրությունում։