«Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- նշել է նա




Լրահոս