
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է ուկրաինական ճգնաժամը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, «երկու երկրների ղեկավարները խոստովանել են, որ հեռախոսազրույցը եղել է անկեղծ և կառուցողական»։