ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին հայաստանյան բուհերի բարձր առաջադիմություն ցուցաբերած մի քանի հարյուր սոցիալապես անապահով ուսանողներ կարժանանան ԲՀԿ առաջնորդի անվան կրթաթոշակի: Հիշեցնենք, որ բուհերի ռեկտորները հրաժարվել են փող (նվիրատվություններ) վերցնել Գագիկ Ծառուկյանից, ինչը «Առավոտ»-ում հաստատել էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա` պետական բուհերի ռեկտորների արձագանքը բնական է, քանի որ հիմնադրամի հարցերով զբաղվող Վահե Էնֆիաջյանը խուսափել էր դիմել իրեն` լավ սովորող ուսանողների ցանկը վերցնելու համար: Փաստորեն, հիմա ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը գոնե այս մասով սառեցված է:




Լրահոս