
Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի 2կմ երկարությամբ տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից։
Տեղադրվում է ճանապարհային պատվածքի ներքին՝ 8սմ հաստությամբ խոշորահատիկ բարձր ծակոտկեն շերտը։
Ճանապարհի մյուս հատվածներում իրականացվում են հետլիցքի աշխատանքներ‚ զուգահեռաբար ընթանում են արհեստական կառուցվածքների հետ կապված աշխատանքները‚ կատարվում է գազատար խողովակների‚ էլեկտրական հաղորդալարերի տեղափոխություն‚ հանույթ և այլն։