Ապրիլի 3-ին նշվում է Երեկույթների համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին նշվում է ուրախ ոչ պաշտոնական տոն՝ Երեկույթների համաշխարհային օրը (World Party Day), որը հայտնի է նաեւ որպես P-Day։

«Party» բառը, որն այսօր հաճախ է գործածվում երիտասարդների բառապաշարում, փոխ է առնված անգլերենից եւ նշանակում է երեկույթ, ընդ որում՝ ցանկացած մակարդակի. հանդիսավոր ընդունելությունից սկսած մինչեւ ոչ պաշտոնական մթնոլորտում երիտասարդական հավաքույթներ։ Միջոցառման բնույթը, թեմատիկան ու սցենարը կախված են կազմակերպիչներից եւ մասնակիցներից։ Հավաքույթները հանրահայտ են ամբողջ աշխարհում, չէ՞ որ դրանց շնորհիվ հանգստանում են, շփվում կամ էլ պարզապես լավ ժամանակ անցկացնում։

Չնայած տոնի ուրախ բնույթին, այն ստեղծվել է լուրջ մտադրություններով։ Բանն այն է, որ Հավաքույթի օր ստեղծելու մտահղացումն առաջացել է ամերիկացի գրող Վաննա Բոնտի «Թռիչք» ֆանտաստիկ վեպից. գիրքն ավարտվում է հետադարձ հաշվարկով՝ մինչեւ 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ամբողջ աշխարհում պետք է անցնի մարդկությանը միավորող զանգվածային տոն։

Այդ վեպը լույս է տեսել 1995 թվականին, իսկ արդեն 1996-ի ապրիլի 3-ին ԱՄՆ-ում նշվել է Երեկույթների առաջին օրը, որն անցկացվել է «Երեկույթը պատերազմի հակադրությունն է» նշանաբանով:




Լրահոս