
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին սպասվում են դժվար ժամանակներ։ Այս մասին նա ասել է Վիլնյուսում լրագրողների հետ զրույցում, որտեղ Բուլղարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո համայնքի նոր քաղաքական շրջափուլի առաջնահերթությունները քննարկելու համար:
«Մեզ անհավատալի դժվարություններ և մարտահրավերներ են սպասում։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրամիությունն ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է անվերապահորեն հաստատի իր օգնությունը Կիևին։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մենք դրա համար մոբիլիզացնելու ենք բոլոր հնարավոր ֆինանսական և ռազմական ռեսուրսները և կօգտագործենք քաղաքական աջակցությունը»,- նշել է Միշելը։