
Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը չի կարողացել պաշտպանել առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:
36-ամյա բռնցքամարտիկը պարտվել է մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին։ 12 ռաունդանոց մենամարտից հետո մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են Ռամիրեսին:
Այս պարտությունը Գուլամիրյանի համար առաջինն է պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ունի 27 հաղթանակ։ 32-ամյա Ռամիրեսի համար էլ սա կարիերայի 46-րդ հաղթանակն է, նաև ունի մեկ պարտություն: