Որքան զբոսաշրջիկներ են եկել Հայաստան 2023 թվականին․1 մլն ռուս,12 հազար թուրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը 2022 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին կազմել է 1 մլն 665 հազար մարդ, իսկ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 2 մլն 316 հազար մարդ։

Այսինքն Հայաստանը զբոսաշրջիկները դիտարկում են որպես հարմար տարբերակ հանգստի, ապրելակերպի և առօրյա կյանքի համար։
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի, իսկ Թուրքիայից 12 հազար 359 մարդ է եկել ՀՀ։
Հայաստան ամեաշատ զբոսաշրջիկներն այցելել են Գերմանիայից, Բելառուսից, Իտալիայից և այլն։

Ուշագրավն այն է, որ նախորդ տարի Հնդկաստանից Հայաստան է եկել 34 հազար 687 մարդ, Իրանի Իսլամական
Հանրապետությունից՝ 150 հազար 766 մարդ, Ռուսաստանի Դաշնությունից՝ 1 մլն 139 հազար 853 մարդ։
Տնտեսագետները պնդում են, որ Հայաստանը թանկ երկիր չէ զբոսաշրջիկների համար։ Միջազգային ատյանների հայտարարությունները, որոնք արգելում են իրենց քաղաքացիներին այցելել Հայաստան, չեն խոչընդոտում զբոսաշրջիկներին։

Էմմա Միքայելյան




Լրահոս