Ստանիսլավսկու դերասանական խաղաոճի զարգացման և տարածման հիմնասյուն, ամերիկացի դերաան, կինոռեժիսոր և հասարակական ակտիվիստ Մառլոն Բրանդոն այսօր կդարռնար 100 տարեկան:
Աշխարհահռչակ դերասանը ֆիլմաշխարհի ամենահայտնի կերպարներից է, ում հռչակ են բերել հատկապես Թերի Մալոյի կերպարը՝ «Նավահանգստում» ֆիլմից (1954 թվական) և Վիտո Կոռլեոնեի կերպարը՝ «Կնքահայրը» ֆիլմից (1972 թվական):
Վերոնշյալ դերերի համար դերասնն արժանացել է «Օսկար» մրցանակի: Բացի այդ դերասանին մեծ համբավ են բերել նաև 1951 թվականին նկարահանված «Ցանկություն. տրամվայը» ֆիլմում Սթենլի Կովալսկիին մարմնավորած իր դերը ինչպես նաև «Վիվա Սապատա», «Հուլիոս Կեսար» և «Վայրենին» ֆիլմերում իր մարմնավորած կերպարները։ Իր հաջողության գագաթնակետին Մառլոն Բրանդոն խաղացել է «Արտացոլումներ ոսկե աչքում», «Վերջին տանգոն Փարիզում» և «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերում:
Դերասանը, բացի հիանալի դերակատարումներից, հայտնի է նաև հասարակական գործունեությամբ՝ հատկապես Սևամորթների իրավունքների համար պայքարում իր մասնակցությամբ, ինչպես նաև հանուն տեղացի հնդկացիների իրավունքների պայքարով, որի համար հրաժարվել է 1973 թվականին իրեն շնորհված «Օսկար» մրցանակաբաշխության արձանիկից:
Մառլոն Բրանդոն ութ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի, որից երկուսը շահել է և վեց անգամ ներկայացվել է «Ոսկե գլաբուս»-ի, որը կրկին հաղթել է երկու անգամ: 1999 թվականին Սմերիկյան կինոակադեմիան հրապարակել է Բոլոր ժամանակների ամերիկյան ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկ, որում հայտնի «Կնքահայրը» ֆիլմի դերանասը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչպես նաև, նույն տարվա ընթացքում, ընդգրկվել է «Դարի 100 ամենակարևոր մարդկանց» ցուցակում, որում ներառված էին նաև դերասաններ Չարլի Չապլինն ու Մերլին Մոնրոն:
Բրանդոն խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում, ինչպես նաև անձամբ հեղինակել «Կնքահայրը» ֆիլմում իր մարմնավորած կերպարը՝ Վիտո Կոռլեոնեին:
Հուրի Բաղդասարյան