
Թայվանի Տարոկո ազգային պարկում երկրաշարժի հետեւանքով մոտ հազար մարդ կարող է արգելափակված լինել։ Այս մասին հայտնում է Lianhe Xinwenwang տեղեկատվական պորտալը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ազգային պարկում կա 215 զբոսաշրջային խումբ, 680 հոգի ընդհանուր թվով։ Առնվազն երկու մարդ տուժել է լեռներից քարերի տապալման պատճառով։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է։
Ավելի քան 300 մարդ ապրում է այգու ներսում գտնվող բնակավայրերում։ Բացի այդ, ևս 120 մարդ պարկի աշխատակիցներ են։