«Արցախցին պետք է բուժվի Արցախում». Հարություն Քուշկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պաշտոնավարման 7 օրերի ընթացքում այցելել է 11 բուժհաստատություններ: «Աշխատելու ենք գիշեր-ցերեկ, ապահովելու ենք ոլորտի զարգացումը»,- Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում վստահեցրել է նախարար Քուշկյանը:

Ծանոթանալով Կանանց կոնսուլտացիայի, ծնարանի, վիրահատարանի պայմաններին` նա շեշտել է դրանց բարելավման անհրաժեշտությունը: Մոր և մանկան առողջության պահպանումը սահմանելով գերակա ուղղություն, գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ սկսելու են Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից:Այն բարենպաստ միջավայր կստեղծի ծնելիության աճի, մայրական մահացության նվազեցման համար:

1062214_599403590153444_432230743_n

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կենտրոնն ունի կանանց առողջության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների պակաս: Քուշկյանը կարևորել է լապարասկոպիկ ուղղության զարգացումը, կենտրոնի հին սարքավորումը շուտով կփոխարինվի նորով: Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել ծննդկանների հետ, վստահեցրել, որ ամեն ծննդկանի համար անձամբ է պատասխանատվություն կրում:




Լրահոս