Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը։
Քիչ առաջ դատարանում Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Գրիգորի Խաչատուրովին։ Մասնավորապես, ի՞նչ սպասել Տավուշի մարզում, քանի-որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմով է վախեցնում հանրությանը։
«Չկա պայմանագիր, հող տալը հակասահմանադրական է։ Այն ինչ ասել եմ նախկինում ուժի մեջ է։ Սկզբում խաղաղաություն է լինում, հետո դելիմիտացիա։ Եթե սա իրականանա՝ Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք»,- հայտարարեց Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Խաչատուրովը հայտնել էր.
«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան: Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:
Քնար Մանուկյան