ՏԵՍԱՆՅՈՒԹ. DDF24-ը փորձելու է Հայաստանում խթանել բիզնեսում տեխնոլոգիաների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն այս տարի անցկացվում է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով,  ներկայանում նոր դեմքերով ու թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, իսկ ֆինանսատեխնոլոգիական առաջատար Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին է՝ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ: Doing Digital Platform-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թվային փոխակերպումները մեծ հնարավորություն են տալիս Հայաստանում բիզնեսին և բանկային ոլորտին։
«Թվայնացումը՝ digital լինելը, ոչ միայն ցանկալի է, այլ պարտադիր պայման, ոչ միայն մրցունակ լինելու թե՛ երկրների տեսանկյունից, թե՛ կազմակերպությունների տեսանկյունից, այլ լինելիության միակ գրավականն է այսօր։»

Այս տարի Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է, նա մեզ հետ զրույցում մասնրամասնեց, թե ինչպես կարող են տեխնելեգիաները նպաստել բանկային ոլորտի զարգացմանը և որ ամենակարևորն է, ինչպես է արհեստական բանականությունն օգնելու կայուն տեխնոլոգիական զարգացմանը։

«Խելացի տնտեսություն ունենալու առումով շատ կարևոր է բանկերի պատրաստվածությունը՝ Արհեստական բանականությունը ներդնելու հարցում։ Նշեմ, որ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ամենարագ առաջ ընթացող ր զարգացող հաստատությունները դրանք, ոչ թե ավանդական բանկերն են, այլ ֆին տեխնոլոգիաներ օգտագործող այնպիսի խելացի դրամապանակները և այդ տեխնոլոգիաներով առաջ ընթացողները, ինչպիսիսք են Alipay-ը և Revolut-ը և այլն։»

Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու:  Doing Digital Forum 2024-ը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Forum-ի շրջանակում Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, ArmLur.am-ի հետ զրույցում թվային փոխակերպման առումով բանկի գրանցած հաջողությունները ներկայացրեց հենց թվերի լեզվով։

«Գործարքների 98%-ը արդեն մասնաճյուղերից դուրս է իրականացվում։ Այսինքն մասնաճյուղերում ընդամենը գործարքների 2%-ն է իրականացվում այսօր։ Սրանից բացի տարբեր պրոդուկտների, ծառայությունների, վաճառքների կեսից ավելին արդեն թվային ուղիներով է իրականացվում։ Կեսից ավելի փոխր մասն է, որ դեռ մասնաճյուղերը մասնակցություն ունեն, բայց այդ տեմպն էլ արագ փոխվում է և ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 60%-ը վաճառքի արդեն մասնաճյուղերից դուրս կլինի։»

Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի բանախոսները վստահ են՝ թվային փոխակերպումը ոչ թե ժամանակակից եզրույթ է, այլ մտածողության ու բիզնեսի փոխակերպում, մեր երկրի տնտեսության զարգացման օրակարգում կարևորագույն գործոն:

Doing Digital Forum-ին աջակցություն են հայտնել նաև ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ աջակցելով Հայաստանի բիզնես ոլորտում տեխնոլոգիաների ներդրմանը։

Ֆորումի շրջանակում առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով ադրադարձ կատարվեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ կատարվեց նաև, կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն:

 




Լրահոս