Երևանի պետական համալսարանում այսօր դեկանի ընտրություններ էին։ Հարություն Խաչիկյանն ընտրվեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան։ 59 կողմ ձայն ստացել է Խաչիկյանը, Պետրոսյանը՝ 8:
Հիշեցնենք, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է եւ նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։
Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։
Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել էր նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը։
Քրիստինե Մուշեղյան