Թայլանդը վերջին 30 տարում աղքատիկ կղզուց վերածվել է զարգացած և ցանկալի զբոսանքի ուղղություն Ասիայում. այն տարվա ընթացքում ավելի քան 28 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում:
Հակառակ հայտնիությանը՝ Թայալնդն ամբողջությամբ բացահայտված չէ, թե՛ զբոսաշրջիկների, թե՛ նույնիսկ տեղացիների համար:
1430 կղզիներից իր յուրահատկությամբ կարելի է առանձնացնել Քոհ Յաո Յաին, որը գտնվում է անմիջապես Պուկետի կողքին, սակայն տեղաբնիկների մեծ մասն անգամ չգիտի դրա մասին:
Զույգ կղզիները Քոհ Յաո Յաին և Քոհ Յաի Նոին զույգ կղզիներն են, որոնք միմյանցից բաժանվում են փոքր ջրային տարածքով: Վերջինն ավելի զարգացած է, իսկ Քոհ Յաո Յաին հեռվից ջունգլի է թվում:
Պուկետից նավակով դուրս գալուց 35 րոպե անց հայտնվում եք կղզում, որի մասին ոչ ոք չգիտի և որը նման է Պուկետին՝ 40 տարի առաջ: Այն լի է ջունգլիներով, մի քանի աղմկոտ գյուղերով և ազատ ու հանգիստ լողափերով: Փոքր բնակչությամբ կղզու տեղաբնիկների 90 տոկոսը մուսուլմաններ են և այստեղ ալկոհոլ չի վաճառվում: Կղզին հայտնի է ապահովությամբ, հանցագործություններ գրեթե չեն լինում, ինչով էլ պայմանավորված է կղզում ոստիկանական բաժանմունքի բացակայությունը:
Ստորև ներկայացնում են փոքր բնակչության, փոքրաթիվ ռեստորաններով և հյուրանոցերով «անծանոթ» կղզուց մի քանի լուսանկար:
Հուրի Բաղդասարյան