
Պաշտոնական Երևանը ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի արգելափակման հարցում ևս ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, Հայաստանի տնտեսությունը միայն կտուժի դրանից:
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկրի տնտեսությունն այս քայլի հետևանքով զգալի վնասներ կկրի, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար ուղարկել հայրենիք, զբոսաշրջիկները չեն կարողանա քարտով վճարումներ կատարել: Վստահ եմ՝ այս քայլի հետևանքով վնասներն ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումների վնասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։