
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և ստորագրված փաստաթղթերով կապված է կազմակերպության հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ի թիվս այլ բաների՝ ՀԱՊԿ կանոնադրությունը և 2011 թվականին ղեկավարների ստորագրած համապատասխան արձանագրությունը սահմանում են, որ ՀԱՊԿ անդամները կարող են որոշում կայացնել իրենց տարածքում երրորդ երկրների զորախումբ և արտաքին ենթակառուցվածքային օբյեկտներ տեղակայելու մասին միայն հրատապ խորհրդակցություններից հետո։
Ինչ վերաբերում է պարտավորությունների խախտման դեպքում հնարավոր հետևանքներին, ապա խոսք կարող է գնալ ՀԱՊԿ մարմինների գործունեությանը պետության մասնակցությունը դադարեցնելու մասին, կարող է լինել նաև միավորումից բացառումը»,- հայտարարել Է Զախարովան: