Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Անփոփոխ առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Չորրորդ տեղ է բարձրացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, իսկ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը նահանջել է 5-րդ տեղ։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է 4 աստիճան և այժմ 22-րդն է:
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2678 վարկանիշով 54-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2671) 63-րդն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (2644) 93-րդն է։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2397) 51-րդն է, Աննա Սարգսյանը (2377)՝ 73-րդը, Լիլիթ Մկրտչյանը (2366)՝ 82-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը (2354)՝ 95-րդը։