Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենն ու Ալիև հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ինքը տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը առաջացրել է ադրբեջանական կողմի մտահոգությունը, և ինքը կարևոր է համարում այդ հարցում հստակություն մտցնել՝ խոսելով նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պետքարտուղարը նշել է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը:

Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:




Լրահոս