
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ Միացյալ Նահանգները կպահպանի առաջատար դերը Ուկրաինային օգնության հարցում, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Նախագահը հավատում է, որ այս ղեկավարությունը մնում է կենսական, և նա վստահ է, որ մենք կարող ենք շարունակել դրսևորել այս առաջնորդությունը», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համակարգում ՆԱՏՕ-ի հնարավոր մեծ դերի մասին հարցին: