Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գնահատել է Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի՝ Եվրոպա տեղափոխվելու հնարավորությունները:
«Ուրախ եմ, որ Հայաստանում ֆուտբոլիստների լավ սերունդ է աճում: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Կարծում եմ՝ Սպերցյանն ու Թիկնիզյանն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կտեղափոխվեն Եվրոպա:
Սևիկյանի հետ քիչ եմ շփվում, բայց նրան նույնպես հաջողություն եմ մաղթում «Ֆերենցվարոշում»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը: