
Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Նա խորը վիշտ է հայտնել Իսրայելի ավիահարվածի հետևանքով «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) ՀԿ-ի կամավորների մահվան կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ Հռոմի պապը ևս մեկ անգամ կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունն և անհապաղ ազատ արձակել գերիներին:
«Եկեք խուսափենք տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու անպատասխանատու փորձերից և աշխատենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ դադարեցնենք այս և մյուս պատերազմները, որոնք շարունակում են մահ ու տառապանք բերել աշխարհի շատ անկյուններում»,-հայտարարել է Հռոմի պապը: