
Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ տալ ահաբեկչությանը ինչպես իր տարածքում, այնպես էլ՝ տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Թայիփ Էրդողանը։
«Մենք վճռական ենք ցույց տալ բոլորին, որ ապագայում Թուրքիայում և տարածաշրջանում ահաբեկչությունը տեղ չի ունենա։ Մեր վճռականությունն էլ ավելի ամրապնդվեց վերջին ընտրություններից հետո։ Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները մեր ազգի թշնամիներն են» – հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան թույլ չի տա ահաբեկչական պետության ստեղծումը Թուրքիայի սահմանների մոտ(նկատի ունենալով Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) և նրա սիրիական ճյուղավորումները):