
Մենք պետք է հասկանանք՝ մենք ինչ որակի պետություն, ինչ որակի հանրություն եւ ինչ որակի կյանք ենք ուզում: Այն, որ բոլորս այստեղ նստած ենք փողկապով եւ կոստյումով, դա էլ է ստանդարտ եւ դա թանկացրել է բոլորիս կյանքը: Մենք կարող էինք այստեղ գալ չստերով, սպարտիվկայով եւ այլն: Եթե ժողովուրդը այդ պատկերը տեսներ,ի՞նչ կմտածեր: բայց երբ նույն ժողովուրդը տեսնում է խոզի ջանդակը մայթին փռած վաճառում են, չի ասում՝ մի րոպե, էս ինչ եք անում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։