ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն է տվել ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես եւ Գալուստ Սահակյանների «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագծին, որին միացել է նաեւ Դաշնակցությունը: Նախագիծն ընդգրկվել է ԱԺ քառօրյայի օրակարգ: Ինչպես եւ սպասվում էր` խիստ սահմանափակվել է թիկնազորային եւ պահնորդական ծառայություններ մատուցող անձանց թիվը: Օրենքում նաեւ սահմանված է, որ պահնորդները, որոնք կիրականացնեն վճարովի ծառայություն կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, պետք է ունենան արտոնագիր, սերտիֆիկացված լինեն, հատուկ դասընթացներ անցած լինեն եւ այլն: Հովհաննես Սահակյանը նշեց, որ անձին մատուցվող ծառայությունը կարող է լինել ոչ ավել, քան 3 հգուց բաղկացած անձնակազմը եւ մեկ մեքենան: Հիշեցնենք, որ սա Սերժ Սարգսյանի` 2010 թվականի ՀՀԿ-ի 20-ամյակի հոբելյանական ելույթի օրենսդրական շարունակությունն է:
Նշենք, որ այս սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, որոնց դեպքում դաշտը կարգավորվում է այլ օրենքով:
2-3 ԹԻԿՆԱՊԱՀ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ