ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ ԱԺ-կգնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Ապիլի 9-ին մեկնարկող քառօրյա նիստերին, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի
գործունեության մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը:

ԿԸՀ նախագահը և ՀՌՀ նախագահն անձամբ կգնան խորհրդարան՝ տարեկան հաղորդումը ներկայացնելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս