ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներկայիս իշխանությանը ձեռնտու չէ «Գոյ» թատրոնը․ մենք քաղաքական պատվերներ չենք կատարում․ Ս․Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Գոյ» թատրոնը անժամկետ նստացույց է սկսել հենց թատրոնի դիմաց։

Թատրոնի ամբողջ անձնակազմը պահանջում է, որ չոտնահարեն իրենց իրավունքները, բացեն թատրոնի մուտքը, որպեսզի կարողանան մուտք գործել իրենց հարազատ թատրոն։

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ նստացույցով չեն բավարարվելու և սպասվում են գործողություններ։

Ռեժիսորը նաև ասաց, որ թատրոնի փակելու հիմնական դրդապատճառներից մեկն այն է, որ թատրոնը քաղաքական պատվեր չի կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս