
Այս տարվա հուլիսին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ Birlestic-2024 օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքներ կանցկացնեն : Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները տեղի կունենան Ղազախստանի «Օյմաշա» փորձադաշտում, ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Տոկմակ հրվանդանում։