Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքված տվյալների (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որը ներկայացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի և «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի լրացման
ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին)։
ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները 2023 թվականի դեկտեմբերին և հունվար-դեկտեմբերին կազմել են․
Այսպիսով 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ երկրների միջև արտահանումը կազմել է 1 մլրդ 461 մլն դոլլար։ Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ երկրների միջև ներմուծումը կազմել է 1 մլրդ 365 մլն դոլար, իսկ առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 827 մլն դրամ։
Արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 20 տրիլիոն 723 հազար դոլար։
Համեմատության համար ասենք, որ 2020 թվականի Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ երկրների միջև առևտրի շրջանառության արտահանումը կազմել է 255 մլն դոլար, ներմուծումը՝ 410 մլն դոլար, առևտրաջրջանառություը՝ 666 մլն դոլար։
Ստացվում է, որ 4 տարվա ընթացքում ապառևտրաշրջանառությունը զգալի տեմպով աճ է գրանցել, սակայն թվերը դեռ իրավիճակ չեն ներկայացնում։
Բանն այն է, որ տնտեսագետները պնդում են, այս արդյունքը գրանցվել է, որովհետև Հայաստանն որպես տարանցիկ երկիր է դիտարկվել և առևտրաշրջանառության աճը զգալիորեն տնտեսությանն օգուտ չեն տվել։
Էմմա Միքայելյան