Բելառուսը եւս հանրաքվեի ճանաչման մասին «ուրույն» հայտարարություն կանի. «Հրապարալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակի» տեղեկություններով, Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչեւ Մաքսային միությանն անդամակցում: Իսկ այդ ժամանակ` «ով սաղ-ով մեռած»: Հիշեցնենք, որ «ճանապարհային քարտեզը» պատրաստ կլինի մայիսին, իսկ թե երբ կստորագրվի, դեռ անորոշ է, որովհետեւ անդամակցության «դետալները» պետք է համաձայնեցվեն նաեւ ՄՄ մյուս  երկրների` Ղազախստանի եւ Բելառուսի հետ: Նկատենք, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի եւ ՄՄ այդ երկրների միջեւ «իդենտիֆիկացիա» չկա. Ղազախստանի նախագահ Նազարբաեւը բոլորովին այլ բան ասաց` ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱԳՆ-ն` այլ, եւ, այնուհանդերձ, ուղիղ ձեւով Ղազախստանը չճանաչեց հանրաքվեն, ինչը չի բացառվում նաեւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում լինի: Ի դեպ, Ռուսաստանը ցանկացել է, որ առաջինը Ղազախստանը եւ ոչ թե Բատկան «ընդունի» Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ասում են՝ այս երկու օրը Բելառուսը եւս հանրաքվեի ճանաչման մասին «ուրույն» հայտարարություն կանի:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս