Ծառուկյանը Հայաստանը կտանի՞ դեպի ՆԱՏՕ ու դեպի ԵՄ ասոցացում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է` «Դուք ճի՞շտ եք համարում մոտեցումը, որ այլք ինչ-որ հայտարարություններ են  անում, մասնավորապես՝ Իվանիշվիլի-Ծառուկյան զուգահեռներ անցկացնում, եւ դուք ստիպված եք լինում գտնել ընդհանրություններ, մի խոսքով, տանջալից վիճակում եք հայտնվում` հարցրինք ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին: «Որեւէ տանջալից վիճակ չկա, շատ օբյեկտիվ գնահատական էր, իսկապես օբյեկտիվ` ուզեք, թե չուզեք»: Իվանիշվիլին իր երկիրը տարավ դեպի ՆԱՏՕ, տարավ դեպի Ասոցացման համաձայնագիր. հիմա ի՞նչ` Ծառուկյանը Հայաստանը կտանի՞ դեպի ՆԱՏՕ ու դեպի ԵՄ ասոցացում: «Իվանիշվիլին չէր ընդդիմանում Վրաստանի արտաքին կուրսի դեմ, նա ընդդիմանում էր Սահակաշվիլու ավտորիտար համակարգի, տնտեսական, բիզնես-կանոնների դեմ. խոսքը եղել է Իվանիշվիլու պատմական դերակատարության մասին: Իվանիշվիլին այդ առումով ունեցել է որոշակի դերակատարում Վրաստանում, Ծառուկյանը կարող է ունենալ Հայաստանում»: Մի խոսքով, Ծառուկյանը պայքարում է ավտորիտար ռեժիմի դեմ: «Այո, բայց ոչ միայն, բա տնտեսական քաղաքականությո՞ւնը»: Այսինքն՝ դուք եւ Ծառուկյանը գտնում եք, որ Սերժ Սարգսյանն ավտորիտա՞ր ղեկավար է»:

Շարունակությւոնը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս