«Ժողովուրդ» օրաթերթը գրում է` «Պարզվում է` ոչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չեն տիրապետում Հայաստանում կենսաթոշակառուների թվին: Նախօրեին կառավարության նիստում նրանց «բեմադրած» երկխոսության ժամանակ Տ. Սարգսյանն ասել էր. «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին»: Իսկ նախարարը խոսել էր 560 հազար թոշակառուի մասին: Այնինչ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կենսաթոշակառուների բոլորովին այլ թիվ է հրապարակել. 2014թ. տարեսկզբին ՀՀ-ում եղել է 515 հազար 340 կենսաթոշակառու»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: