Լուրջ անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է ընդամենը 2.4 տոկոս: Ընդ որում, լուրջ անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում. այստեղ ցուցանիշը նվազել է բավականին կտրուկ` միանգամից 4.1 տոկոսով: Նշենք, որ մինչեւ հիմա իշխանություններին հաջողվում էր արդյունաբերական արտադրանքի ծավալների հաշվին ապահովել ցանկալի թվանկարչություն, հիմա` նույնիսկ դա չկա: Եվս մեկ կարեւոր հանգամանք. 1.2 տոկոս աճ է արձանագրվել շինարարության ծավալներում, ու սա այն դեպքում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս ոլորտը համարել էր փուչիկ: Ի դեպ, նվազել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները` 5.8 տոկոսով, ընդ որում, 3.2 տոկոս նվազել են արտահանման, եւ 6.7 տկոսով` ներմուծման ծավալները»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս