ԲՀԿ-ն ակտիվորեն սկսել է զբաղվել ազգաբնակչությանը հուզող խնդիրներով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է` «ԲՀԿ-ն ակտիվորեն սկսել է զբաղվել ազգաբնակչությանը հուզող խնդիրներով: Նախ՝ թեժ գիծ բացեցին, հիմա էլ ԲՀԿ-ամերձ լրատվամիջոցները նամակների շարք են տպագրում՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին: Դրանցից մեկը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների նամակն է, որոնք բողոքում են ՀՀ կառավարությունից, որն այս տարի որոշել է գյուղացիներին ոչ մի արտոնություն չտրամադրել, իսկ սերմնացուի եւ պարարտանյութերի դիմաց «վճարել նախապես եւ կանխիկ»: Նամակագիրները գրել են, որ այսպես այլեւս անհնար է ապրել, իրենք կանգնած են բավական լուրջ խնդիրների առջեւ ու հայցում են Ծառուկյանի աջակցությունը՝ կարտոֆիլի սերմնացուի տեսքով։ Երեկ էլ 120 անհատ տաքսիստներ են Ծառուկյանին դիմել՝ «տաքսու ոլորտը կանոնակարգելու, եւ ստվերից  օրինական դաշտ բերելու խնդրանքով»։

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս