Արարատ-Արմենիան հաղթեց Ալաշկերտին․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց Շիրակի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Դաշտի տերերից 82-րդ րոպեին հաշիվը բացեց Տենտեն Ենեն։ 90+2-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը խփեց պատասխան գնդակը։

6 րոպե անց Պետրոս Ավետիսյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»։

Օրվա մյուս խաղում առաջատար «Փյունիկն» ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

84-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց Լուկա Յուրիչիչը։ 90+3-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դոնալդ Կոդիան։

«Փյունիկը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» 55 միավորով 3-րդ տեղում է։

«Ալաշակերտը» 38 միավորով 5-րդն է, իսկ «Շիրակը»՝ 23 միավորով 9-րդը։




Լրահոս